Ռուս հարձակվող Ալեքսանդր Դոլգովը «Սպորտ Էքսպրեսի» հետ զրույցում պատմել է, թե ինչու մնաց առանց թիմի նոր մրցաշրջանի սկզբում։
«Ուրարտուում» մարզման ժամանակ նա վնասել էր խաչաձև կապանները։ Առաջին վիրահատությունը հաջող չի անցել, ինչը հանգեցրել է նոր միջամտության անհրաժեշտությանը։ Ըստ ֆուտբոլիստի` չնայած ակումբի խոստումներին՝ բուժման և վերականգնման ողջ գործընթացը ֆուտբոլիստը կազմակերպել և ֆինանսավորել է ինքնուրույն։
— «Ուրարտուի» մարզման ժամանակ վնասվածք ստացա։ Խաչաձև կապանի առաջին վիրահատությունն այնքան էլ հաջող չէր, մշտապես անհանգստություն էի զգում ծնկում, ստիպված եղա նորից վիրահատվել։ Ակումբի հետ պայմանագիր ունեի մինչև մայիսի վերջ։ Գնացի վիրահատվելու և վերականգնվելու։
— «Ուրարտուն» օգնե՞ց բուժման հարցում։
— Ոչ։ Խոստացել էին օգնել, բայց չգիտեմ ինչու, ամբողջ վիրահատությունն ու վերականգնումը կազմակերպել ու ֆինանսավորել եմ ինքս։ Այսպես ստացվեց, բայց ես չեմ ուզում ոչ մեկի մասին վատ բան ասել։ Հետո պայմանագրիս ժամկետն ավարտվեց, և վերականգնումս շարունակեցի անհատական մասնագետի հետ։
Մայիսին նրա պայմանագիրը «Ուրարտուի» հետ ավարտվել է, և նա շարունակել է վերականգնումը մասնագետի օգնությամբ։
Անցած մրցաշրջանում Դոլգովը Ռուսաստանում անցկացրել է 25 խաղ, խփել 4 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։