Ռումինիայի առաջնությունում ձմռան մասին կարծես թե մոռացել են, ինչը հանգեցրել է զավեշտալի իրավիճակի։
Բուխարեստի «Ռապիդի» և «Բոտոշանիի» միջև խաղից առաջ ձյուն էր տեղացել, որը մաքրել էին հատուկ ծառայությունները։ Սակայն ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ ձյունը կրկին կտեղա, և արդյունքում թիմերից մեկը դաշտ դուրս եկավ սպիտակ մարզահագուստով։
Հեռուստատեսությամբ խաղի ուղիղ հեռարձակման ժամանակ դժվար էր տարբերակել ֆուտբոլիստներին, քանի որ նրանց մարզահագուստը ձյան ֆոնին գրեթե անտեսանելի էր։
Հանդիսատեսները նույնիսկ կատակում էին, որ թվում է, թե դաշտում 11 ֆուտբոլիստ կա, այլ ոչ թե 22։