«Մանչեսթեր Յունայթեդի» բրազիլացի կիսապաշտպան Կառլոս Կազեմիրոն պատմել է, թե ինչպես է Մադրիդի «Ռեալի» ներկայիս ավագ Լուկա Մոդրիչը ժամանակին կանխատեսել թիմի հաջողությունները Չեմպիոնների լիգայում։
«Ես ձեզ մի բան կասեմ, որ նախկինում երբեք չեմ ասել հարցազրույցի ժամանակ։ Միլանում «Ատլետիկոյի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակչից հետո, երբ մենք տոնում էինք հաղթանակը հանդերձարանում, Մոդրիչը եկավ մեզ մոտ և ասաց. ընկերներ, հիմա մենք պետք է դա անենք ևս երկու անգամ: Մենք ասացինք՝ երեք տարում մենք արդեն երկու անգամ ենք հաղթել ենք, բայց նա պնդեց ասելով, որ մենք հիանալի թիմ ունենք, պետք է դրանից օգտվենք առնվազն ևս երկու անգամ և հաղթենք Չեմպիոնների լիգան՝ պատմություն կերտելու համար։ Եվ այդպես էլ եղավ։ Լուկան ամեն ինչ գիտեր»,- Կազեմիրոյի խոսքերն է մեջբերում Diario AS-ը։
«Սերուցքայինները» 2016-ից 2018 թվականներին երեք անգամ անընդմեջ նվաճել են եվրոպական ակումբային ամենահեղինակավոր գավաթը: Հիշեցնենք, որ բրազիլացին Մադրիդի «Ռեալից» հեռացել է 2022 թվականին։