Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին նշել է, որ ավելի վաղ վնասվածք ստացած Լուկաս Վասկեսը, Անտոնիո Ռուդիգերը և Դավիդ Ալաբան կկարողանան խաղադաշտ դուրս գալ «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում։
«Նրանք բոլորը պատրաստ կլինեն «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղին, այդ թվում՝ Լուկաս Վասկեսը»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում AS-ը։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի «Ռեալ» — «Մանչեսթեր Սիթի» առաջին հանդիպումը ավարտվել է «սերուցքայինների» հաղթանակով՝ 3։2 հաշվով։
Պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 19-ին «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 00:00-ին։