Պորտուգալիայի հավաքականի և «Միլանի» հարձակվող Ժոաո Ֆելիքսը, որի իրավունքները պատկանում են Լոնդոնի «Չելսիին», բացատրել է, թե ինչու է «ռոսոներիների» կազմում հանդես գալիս 79 համարով։
«79-ն ինձ համար շատ բան է նշանակում, քանի որ դա իմ առաջին մասնագիտական համարն էր: Համար, որն ինձ հայտնի դարձրեց աշխարհին։ Ես միշտ կսիրեմ այս համարը: Եղբայրս այժմ «Բենֆիկայում» նույնպես հանդես է գալիս այդ համարի ներքով: Այսպիսով, հիմա մենք երկուսս էլ կրում ենք 79 համարը։ Դա ֆանտաստիկ է», — Ֆելիքսի խոսքերն է մեջբերում Milan News-ը։
Հիշեցնենք, որ պորտուգալացի ֆուտբոլիստը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը վարձավճարով հանդես կգա իտալական ակումբում։ Հայտնի է դարձել նաև, որ «Միլանը» ուսումնասիրում է Ֆելիքսի ամբողջական տրանսֆերի հնարավորությունը։