Ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբում կայացել են 11-րդ մրցափուլի հանդիպումները։ Մրցաշարային աղյուսակի առաջատար «Յունիսպորտը» 6:3 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Սիեվնի» նկատմամբ:
Խաղի մեկնարկում «Սիեվնի» կազմում դուբլ է ձևակերպել Վահե Չոփուրյանը, ավելի ուշ «Յունիսպորտի» կազմում նշանակված 10-մետրանոց հարվածն անվրեպ է իրացրել Համլետ Մանուկյանը: Մանուկյանն առաջնության լավագույն ռմբարկուների ցանկն արդեն գլխավորում է 20 գոլով:
«Յունիսպորտի» կազմում ավելի ուշ դուբլ են ձևակերպել Սարգիս Մարգարյանն ու Պուտրուս Վասիլևը, մեկական անգամ էլ աչքի է ընկել Միխայիլ Պոտապովը:
Այս հաղթանակից հետո «Յունիսպորտը» 33 միավորով գլխավորում է ֆուտզալի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մրցաշարային աղյուսակը: