«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտը խոսել է չեմպիոնական մրցավազքի մասին «Վուլվերհեմփթոնի» նկատմամբ տնային հաղթանակից հետո (2-1):
«Երկրորդ խաղակեսը հոգեբանորեն բարդ էր, քանի որ կարծում էինք, որ երրորդ գոլն ենք խփել, իսկ հետո մտածեցինք, որ վաստակել ենք 11 մետրանոց: Երկու դեպքում էլ մրցավարը ճիշտ որոշումներ է կայացրել, որ չեղարկել է գոլն ու 11 մետրանոցը։
Եթե նայեք վերջին մի քանի մրցաշրջաններին, ապա հիմնականում երկու թիմեր են պայքարում տիտղոսի համար:
Հիմա, կարծես թե, մենք ենք և «Արսենալը»: «Արսենալը» 15 հանդիպում անպարտելի է, բայց մենք նրանից առաջ ենք 7 միավորով: Սա նշանակում է, որ երկուսիս համար էլ ամեն ինչ լավ է ընթանում»,- ասել է Սլոտը BBC-ին։