«Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահը, ըստ երևույթին, որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ:
Ինչպես տեղեկացնում է El Nacional-ը, Սալահը որոշել է մնալ «Լիվերպուլում»: Ըստ աղբյուրի՝ կողմերն արդեն սկսել են բանակցություններն ամռանն ավարտվող պայմանագրի երկարաձգման շուրջ։
Սալահը, ով տարբերակ ունի տեղափոխվել Սաուդյան Արաբիա, վերանայել է իր որոշումը Արնե Սլոտի ազդեցության շնորհիվ: Նա նիդեռլանդացի մարզչի գլխավորությամբ իրեն շատ հարմարավետ է զգում և հավատում է ակումբի նախագծին։
Միևնույն ժամանակ, Սաուդյան Արաբիայի ակումբները դեռ հույս ունեն նրան գայթակղել իրենց առաջնություն տեղափոխվելու տարբերակով՝ առաջարկելով նրան շատ ավելի բարձր աշխատավարձ, քան նա կարող է վաստակել ԱՊԼ-ում։