38-ամյա Սերխիո Ռամոսը, որը պայմանագիր ունի «Մոնտերեյի» հետ մինչև տարվա վերջ, դեռևս չի անցկացրել իր առաջին հանդիպումը, սակայն արդեն ֆինանսական օգուտ է բերում թե՛ ակումբին, և թե՛ իրեն։
Իսպանացի պաշտպանը հանդես կգա 93 համարի ներքո և կստանա 2% յուրաքանչյուր վաճառված մարզաշապիկից։ «Մոնտերեյի» երկրպագուական մարզաշապիկները արժեն 1919 պեսո, իսկ պրոֆեսիոնալ տարբերակը՝ 2699 պեսո, ինչը նշանակում է, որ Ռամոսը յուրաքանչյուրից կստանա 1.87 — 2.71 դոլար։
Նրա վերջին պաշտոնական խաղը եղել է 2024-ի մայիսին՝ «Սևիլիայի» կազմում։ Սպասվում է, որ Ռամոսը «Մոնտերեյում» իր նորամուտը կնշի մարտի սկզբին։