Իռլանդացի մարտիկ, UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը բողոքարկել է Դուբլինի բարձր դատարանի որոշումը, համաձայն որի՝ նա մեղավոր է ճանաչվել Նիկիտա Հենդի նկատմամբ բռնաբարության գործում։ Այս մասին հայտնում է Sunday World-ը։
Մաքգրեգորի բողոքը ներկայացվել է 2025 թվականի փետրվարի 14-ին։
Նոյեմբերին Դուբլինի դատարանը նրան պարտավորեցրել էր վճարել Հենդին մոտ 250,000 եվրո վնասի փոխհատուցում, ինչպես նաև շուրջ 1,3 միլիոն եվրո՝ նրա դատական ծախսերը։
Մաքգրեգորի վերջին մենամարտը կայացել է 2021 թվականի հուլիսին UFC 264 մրցաշարում, որտեղ նա պարտվեց Դասթին Պուարիեին։