«Ալ-Իթիհադը» հաղթել է «Ալ-Վահդային» Սաուդյան Արաբիայի առաջնության 20-րդ տուրում՝ 4:1 հաշվով:
Մեքքայում տեղի ունեցած խաղում «Ալ-Իթիհադի» կազմից աչքի են ընկել Մուհաննադ Ալ-Շանկիտին, Ստիվեն Բերգվեյնը, Հուսեմ Աուարը և Կարիմ Բենզեման, ով նաև կատարել է երկու գոլային փոխանցում։ «Ալ-Վահդայից» միակ գոլը խփել է Ջավադ Էլ-Յամիկը։
«Ալ-Իթիհադը» 52 միավորով շարունակում է գլխավորել առաջնության աղյուսակը, իսկ «Ալ-Վահդան» (13 միավոր) զբաղեցնում է 17-րդ տեղը:
Հաջորդ խաղում «Ալ-Իթիհադը» կընդունի երկրորդ տեղում գտնվող «Ալ-Հիլալին» փետրվարի 22-ին:
Սաուդյան Արաբիայի առաջնության մրցաշարային աղյուսակը