Մադրիդի «Ռեալը» Լա Լիգայի 24-րդ տուրում ոչ-ոքի խաղաց «Օսասունայի» հետ (1:1):
Հանդիպման գլխավոր մրցավար Խոսե Մունուերա Մոնտերոն առաջին խաղակեսում «սերուցքայինների» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին ցույց տվեց կարմիր քարտ՝ ինչ-որ խոսակցությունից հետո։
Ըստ Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի կարգապահական կանոնակարգի, եթե ֆուտբոլիստը վիրավորում է մրցավարին, նրան կարող է սպառնալ 4-ից 12 խաղով որակազրկում։
Եթե խոսքը վերաբերում է անհարգալից վարքագծին, ապա պատիժն ավելի մեղմ կլինի։
Իսպանական լրատվամիջոցներն արդեն փորձում են ֆուտբոլիստի շրթունքներից կռահել, թե ինչ է ասել Ջուդը։
Լրագրողները համոզված են՝ ֆուտբոլիստը պարզապես զայրացած է եղել և արտասանել է «F*ck off», իսկ մրցավարը լսել է այլ արտահայտություն, որը, ենթադրաբար, իր վրա է վերցրել։