«Ռեալ Սոսյեդադը» հրապարակել է թիմի հայտացուցակը Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի «Բետիսի» դեմ խաղի համար։
24 ֆուտբոլիստներից բաղկացած ցուցակում ընդգրկվել է հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանը։
Թիմերի միջև հանդիպումը կկայանա փետրվարի 16-ին Սևիլիայում և կմեկնարկի Երևանի ժամանակով 00:00-ին։