Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն մոտ ժամանակներս Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում կարող է փոխարինել Կառլո Անչելոտիին։ Այս մասին հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի համաձայն՝ իսպանացի մասնագետը «Ռեալի» հարցում պայմանավորվածություն ունի «դեղագործների» ղեկավարության հետ՝ եթե մարզիչը հրավիրվի «արքայական» ակումբ, գերմանական ակումբը նրան չի խանգարի։
Նշվում է, որ մադրիդյան գրանդում ներկայումս վստահում են Անչելոտիին, բայց եթե ընթացիկ մրցաշրջանում «սերուցքայինները» չկարողանան հաղթել Չեմպիոնների լիգան, Լա լիգան կամ Իսպանիայի գավաթը, իտալացին այս ամառ իր տեղը կզիջի Ալոնսոյին:
Երկու մասնագետների գործող պայմանագրրերի ժամկետները իրենց ակումբների հետ նախատեսված են մինչև 2026 թվականի կեսերը։