Ջեյմի Կարագերը խոսել է Կաորու Միտոմայի մասին: Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Բրայթոնի» կիսապաշտպանը 27-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը՝ երկար փոխանցում ստանալով դարպասապահ Բարտ Վերբրյուգենից և շրջանցելով պաշտպան Չալոբային։
Կարագերն ասել է, որ սպասում էր այս հանդիպմանը՝ տեսնելու Միտոմայի և Պալմերի դիմակայությունը։
«Հանդիպումից առաջ ասացի, որ անհամբեր սպասում եմ Միտոմային ու Պալմերին տեսնելուն։
Նրանք մի տեսակ նոստալգիա են անցյալի ֆուտբոլից. թիմերն այժմ այնքան կազմակերպված ֆուտբոլ են ցուցադրում, որ հազվադեպ ես հրաշք տեսնում»,- մեջբերում է «Լիվերպուլի» նախկին պաշտպանին Metro-ն: