Ջեյմի Կարագերը հիացած է Կաորու Միտոմայի գոլով «Չելսիի» դեմ խաղում (3-0): Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Բրայթոնի» կիսապաշտպանը 27-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը՝ երկար փոխանցում ստանալով դարպասապահ Բարտ Վերբրյուգենից և շրջանցելով պաշտպան Չալոբային։
«Ես չեմ կարող հավատալ, ֆանտաստիկ տեխնիկա: Պարզապես տեսեք այս գոլը․.. Նա նման է Մեսսիին։ Սա այս մրցաշրջանի լավագույն գոլերից մեկն է»,- մեջբերում է «Լիվերպուլի» նախկին պաշտպանին Metro-ն։