«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը մեկնաբանել է ակումբի ֆինանսական խնդիրները՝ անձնակազմի կրճատման համատեքստում։
«Այս խնդիրները նորություն չեն ակումբի համար։ Մենք գիտեինք ֆեյր-փլեյի կանոնների մասին։ Խնդիր կա, բայց դա չի կարող ազդել, թե ինչպես եմ ես մարզում թիմը և ինչպես եմ պատրաստվում հանդիպումներին։ Ես կենտրոնացած եմ սրա վրա, այլ ոչ թե այլ բաների վրա:
Ինչ-որ բան անելու համար պետք է ֆուտբոլիստների տրանսֆերներ վաճառել։ Դա պարզ է. իմ գործը հանդիպմանը պատրաստվելն է։ Հիմա տրանսֆերային պատուհանը փակ է, ոչինչ չենք կարող անել։
Պետք է կենտրոնանանք մնացած հանդիպումների վրա, իսկ հետո կտեսնենք, թե ինչ կլինի ամռանը»,- մարզչի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։