Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան մեկնաբանել է իր թիմի ջախջախիչ պարտությունը Պրեմիեր լիգայի «Բրայթոնի» դեմ խաղում (0-3).
«Այս արդյունքը հիասթափեցնող է։ Իհարկե, մենք շատ ենք ցավում երկրպագուների համար, ովքեր գալիս են այստեղ։ Այս իրավիճակում մենք պետք է շատ ավելի լավ գործենք։
Շատ բաներ կան, որ մենք պետք է ավելի լավ անենք: Մեզ դեռ շատ հանդիպումեր են սպասվում ու դեռ լավ դիրքում ենք։ Այժմ մենք մի կետում ենք, երբ զգում ենք, որ կարող ենք հեշտությամբ զիջել և գոլ չխփել: Նրանք գոլից առաջ շատ հնարավորություններ չունեին։
Ցավում եմ երկրպագուների համար։ Սա այն հանդիպումը չէր, որը մենք պետք է ցույց տայինք, հատկապես մրցաշրջանի այս պահին»,- Մարեսկայի խոսքերն է մեջբերում BBC-ն։