«Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ֆաբիան Հուրցելերը մեկնաբանել է ԱՊԼ-ի 25-րդ տուրում «Չելսիի» նկատմամբ տոնած սենսացիոն հաղթանակը (3-0).
«Ուրախ եմ թիմի համար: Կարծում եմ՝ մենք լավ էինք պաշտպանվում միասին և համախմբվածություն դրսևորեցինք խաղադաշտում: Ընդհանուր առմամբ լավ հանդիպում էր: Չէի ասի, որ կատարյալ էր, մենք սկզբում տանջվեցինք, իսկ առաջին գոլից հետո մի փոքր պասիվացանք։ Այնուամենայնիվ, մենք լավ էինք պաշտպանվում, և դա էր հաջողության գրավականը: Ինտենսիվությունը և թիմային աշխատանքը ամենակարևորն էր:
Կաորու Միտոմայի գոլը. կարծում եմ՝ արժե հիշել նաև Բարտ Վերբրուգենին, ով սխալվեց վերջին խաղում, բայց բնավորություն դրսևորեց և կատարեց այս գոլային փոխանցումը։
Ջախջախիչ պարտություն «Նոթինգհեմ Ֆորեսթի՞ց» (0-7).․․ Կարծում եմ՝ այդ հաշիվը խելահեղ էր։ Մենք չենք ցանկանում, որ նման բան կրկնվի, ուստի վերլուծեցինք իրավիճակը և հասկացանք, որ կարևոր է հանգստություն պահպանել: Դա ընդամենը մեկ հանդիպում էր, նման բաները տեղի են ունենում, և մենք շատ ենք ցավում երկրպագուների համար, քանի որ նրանք ավելիին են արժանի:
Բայց ամբողջ մարզչական շտաբը հսկայական ջանքեր գործադրեց, որպեսզի թիմն այժմ ցուցադրի այն խաղը, որը սպասում էին երկրպագուներին: Ամենակարևորն այն է, որ մեր երկրպագուները հպարտանան թիմով և ստանան այն, ինչին արժանի են: Ֆուտբոլիստները բնավորություն դրսևորեցին և ճիշտ արձագանքեցին։
Դա իմ մասին չէ։ Խոսքը վերաբերում է ակումբին, և ես անում եմ ամեն ինչ՝ հաջողություն ապահովելու և իմ ֆուտբոլիստներին աջակցելու համար։ Այո, ինձ գնահատում են իմ արդյունքներով, բայց ես միշտ ամեն ինչ կանեմ ակումբի համար։ Ի վերջո, կարևորը Ֆուտբոլիստներն են: Նրանք պետք է միասնականություն դրսևորեն, և ես ուրախ եմ նրանց համար: Եթե մենք պահպանենք այս մակարդակը, կտեսնենք, թե ինչ կլինի հետո»,- մեջբերում է մասնագետին BBC-ն: