Մյունխենի «Բավարիան» հայտարարել է թիմի գերմանացի կիսապատպան Ջամալ Մուսիալայի հետ պայմանագրի երկարաձգման մասին։
21-ամյա ֆուտբոլիստի հետ նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2030 թվականի ամառ։
Մուսիալան միացել է մյունխենյան ակումբին «Չելսիի» ակադեմիայից 2019 թվականին և 2021/22 մրցաշրջանից սկսած եղել է հիմնական թիմի հիմնական կազմում։
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Մուսիալայի աշխատավարձը կկազմի տարեկան 25-ից 26 միլիոն եվրո, իսկ խաղացողի գնման կետը սահմանվել է 175 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրձանում Մուսիալան մյունխենյան գրանդի կազմում մասնակցել է 30 հանդիպման՝ դառնալով 15 գոլի և 8 գոկային փոխանցման հեղինակ։