Մյունխենի «Բավարիան» իր պաշտոնական կայքում հայտնել է Ջամալ Մուսիալայի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։ Կողմերի միջև աշխատանքային նոր պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2030 թվականը։ Գործարքի ֆինանսական մանրամասները չեն նշվում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բավարիայի» բանակցությունները Մուսիալայի հետ դժվարությունների են հանդիպել։ Ակումբը չի ցանկացել նոր պայմանագրում ֆիքսված գնման կետ ներառել, սակայն խաղացողը պնդել է դա։
Այս մրցաշրջանում Մուսիալան բոլոր մրցաշարերում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի նախկին աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ էր մինչև 2026 թվականի ամառը։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 140 միլիոն եվրո։