Իտալական «Միլանը» ներկայացրել է ընթացիկ մրցաշրջանի երկու նոր՝ չորրորդ մարզահագուստը գերմանական Puma ապրանքանիշի պաշտոնական կայքում՝ Off-White-ի հետ համատեղ։
Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Նապոլին»: Թիմը 24 խաղից հետո ունի 55 միավոր։ «Ինտերը» 54 միավորով երկրորդ տեղում է: «Ատալանտան» 50 միավորով երրորդ տեղում է: «Միլանը» յոթերորդ տեղում է։ Ռոսոներիներն ունեն 38 միավոր։
«Միլանը» նաև շարունակում է իր մասնակցությունը ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգային։ Փլեյ-օֆֆի առաջին խաղում Սերխիո Կոնսեյսաոյի թիմը 0:1 հաշվով պարտվել է «Ֆեյենորդին»: Միլանցիները դուրս են եկել նաև Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչ։