Ռուսաստանի ֆուտբոլային միությունը (ՌՖՄ) իր պաշտոնական կայքում հայտնել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերել Զամբիայի, Նիգերիայի և Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ՝ ընկերական հանդիպումներ անցկացնելու վերաբերյալ։
Մարտին Վալերի Կարպինի թիմը կխաղա Զամբիայի հետ։ Հանդիպումը կկայանա Մոսկվայում։
Հունիսի 6-ին Ռուսաստանի հավաքականը տնային հանդիպում կանցկացնի Նիգերիայի, իսկ հունիսի 10-ին արտագնա խաղում Բելառուսի ընտրանու հետ։ Հանդիպումների անցկացման վայրերն ու մեկնարկի ժամերը կհայտարարվեն ավելի ուշ։
2024 թվականին Ռուսաստանի հավաքականը հինգ ընկերական հանդիպում է անցկացրել՝ Սերբիայի (4:0), Բելառուսի (0:4), Վիետնամի (0:3), Բրունեյի (11:0) և Սիրիայի (4:0) հետ: