ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆիին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման գործով՝ գործարար Առնո Լագարդերի՝ 2018 թվականին Կատարի հիմնադրամում իր օգտին հիմնական ձայները փոխելու ենթադրյալ փորձի հետաքննության շրջանակնում: Այս մասին հայտնում է RMC Sport-ը՝ հղում անելով Agence France-Presse-ին։
51-ամյա Նասեր Ալ-Խելաիֆին, հնարավոր է, օգտագործել է իր ազդեցությունը՝ ստիպելու Կատարի ինքնիշխան հարստության հիմնադրամին (QIA) փոխել իր դիրքորոշումը 2018 թվականին Լագարդերի խմբի ղեկավարման շուրջ ներքին վեճի պատճառով: ՊՍԺ-ի նախագահն ու QIA հիմնադրամի նախագահը մեղադրվում է նաև ձայն գնելու մեղսակցության և ձայնի իրավունքի խախտման մեջ։
2011 թվականին QIA-ն ձեռք է բերել «Պարի Սեն Ժերմեն» ֆուտբոլային ակումբի վերահսկիչ փաթեթը: