Հայաստանի աթլետիկայի հավաքականը վաղը կմեկնի Բելգրադ՝ մասնակցելու Բալկանյան երկրների ձմեռային բաց առաջնությանը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Գրիգոր Բարսեղյանի գլխավորությամբ մրցավայր կմեկնեն միջին տարածության վազորդ Երվանդ Մկրտչյանը (1500մ.), Ռազմիկ Ղազարյանը (եռացատկ), Գոռ Հովակիմյանը (հեռացատկ, եռացատկ), վազորդներ Սամվել Գևորգյանը (60 մ.), Միլենա Գրիգորյանը (400մ.), Յանա Սարգսյանը (հեռացատկ, եռացատկ) և Իզաբելա Առաքելյանը (հեռացատկ):
Բալկանյան երկրների ձմեռային բաց առաջնությունը կմեկնարկի փետրվարի 15-ին:
Մրցումների ավարտից հետո մեր թիմը տեղում երկշաբաթյա ուսումնամարզական հավաք կանցկացնի, որպեսզի Հայաստանի աթլետները հնարավորինս լավ մարզավիճակով ներկայանան Նիդերլանդներում մարտի 6-9-ը կայանալիք Եվրոպայի ծածկած մարզասրահների առաջնությանը: