Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ընթացող Մ16 և Մ18 տարեկանների հրաձգության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմը նվաճել է առաջին մեդալը։ Այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Մրցումային երկրորդ օրը Մ18 տարեկանների պայքարում Գոռ Մանուչարյան/Գրիգոր Պողոսյան/Արմեն Գևորգյան եռյակը դարձել է 10մ օդամղիչ ատրճանակ տղաների թիմային մրցաձևի հաղթող։
Մեր մարզիկները 1120 միավորով նաև սահմանել են Եվրոպայի ռեկորդ։