Կատալոնական «Բարսելոնան» երկարաձգել է պայմանագիրը թիմի փորձառու լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու հետ, հայտնում է իսպանական հայտնի Mundo Deportivo առցանց հրատարակությունը։ Հարձակվողի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված էր մինչև 2025 թվականի ամառը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Լևանդովսկին «Բարսելոնայում» կմնա մինչև 2026 թվականը։ Ռոբերտը «Բլաուգրանայում» հանդես է գալիս 2022 թվականից։ Transfermarkt հեղինակավոր ինտերնետային պորտալը 36-ամյա հարձակվողի շուկայական արժեքը գնահատում է 15 մլն եվրո։
Այս մրցաշրջանում Լևանդովսկին բոլոր մրցաշարերում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 31 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։