«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը իր կարիերայում առաջին անգամ է գոլի հեղինակ դարձել Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում, ինչը տեղի է ունեցել թիմերի միջև Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի առաջին հանդիպման 19-րդ րոպեին:
Նորվեգացու գոլը, սակայն, բավարար չի եղել իր թիմի հաղթանակի համար. անգլիական ակումբը սեփական հարկի տակ 2:3 հաշվով պարտություն է կրել:
Ընթացիկ մրցաշրջանում նորվեգացի ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 33 հանդիպման, որոնցում դարձել է 25 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2034 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 200 միլիոն եվրո։