Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ առաջին խաղում (3:2) իր հաղթական գոլը:
«Ես պատրաստվում էի վազել այն դեպքում, եթե Վինիսիուսի հարվածից հետո գնդակը չհայտնվեր դարպասում: Նա հազվադեպ է վրիպում, բայց այս անգամ այդպես եղավ։ Մենք մեր խաղով արժանի էինք հաղթելու այս խաղում»,- Բելինգհեմի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։
Հիշեցնենք, որ հանդիպման ընթացքում «սերուցքայինները» երկու անգամ զիջում էին հաշվի մեջ, բայց ի վերջ կարողացան վերջնամասում հաղթանակ կորզել։
ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի «Ռեալ»-«Մանչեսթեր Սիթի» պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 19-ին և կմեկնարկի ուղիղ կեսգիշերին։