Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն 2025 թվականին Եվրոպայի թոփ-5 լիգաների լավագույն ռմբարկուների ցուցակում բարձրացրել է մաքուր երկրորդ տեղը։ Այս մասին հայտնում է Opta Sport-ը։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «սերուցքայինները» հյուրընկալվելիս 3։2 հաշվով առավելության են հասել «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ։ Մբապեն այս խաղում դարձել է գոլի հեղինակ։
Այսպիսով, 26-ամյա հարձակվողը 2025 թվականի մեկնարկին բոլոր մրցաշարերում անցկացրած 12 խաղում 10 գոլ ունի իր ակտիվում։ Այս գոլի շնորհիվ ֆրանսիացին առաջ է անցել «Ատալանտայի» խաղացող Մատեո Ռետեգիից, ով իր անվան դիմաց ունի 9 գոլ: «Պարի Սեն Ժերմենի» ֆրանսիացի վինգեր Ուսման Դեմբելեն գլխավորում է ռմբարկուների ցանկը՝ 2025 թվականին անցկացրած ութ խաղերում խփելով 15 գոլ:
Ընդհանուր առմամբ, 26-ամյա Կիլիանն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մասնակցել է 36 հանդիպման, այդ թվում՝ միջմայրցամաքային գավաթի խաղարկությունում։ Այս ընթացքում ֆուտբոլիստը դարձել է 24 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Նրա գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 160 մլն եվրո։