Այսօր ՉԼ-ի անցումային փլեյ-օֆֆի շրջանակում Լիսաբոնում հանդիպեցին «Սպորտինգը» և Դորտմունդի «Բորուսիան»։
Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 3-0 հաշվով։ Երկրորդ խաղակեսում նախ աչքի ընկավ Սերու Գուիրասին, ապա նրա փոխանցումից՝ Պասկալ Գրոսը։ 82-րդ րոպեին դորտմունդցիների երրորդ գոլը խփեց Կարիմ Ադեյեմին։
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 19-ին։
Հիշեցնենք, որ լիգայի փուլում առաջին 8 տեղերը զբաղեցրած թիմերը դուրս են եկել մրցաշարի 1/8 եզրափակիչ։ 9-ից 24-րդ տեղերը զբաղեցրած թիմերը անցումային փլեյ-օֆֆում կպայքարեն մյուս 8 ուղեգրերի համար։