Փետրվարի 11-ին և 12-ին կկայանան Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի հանդիպումները։
Այսօր ՉԼ-ի անցումային փլեյ-օֆֆի շրջանակում կհանդիպեն «Մանչեսթեր Սիթին» և Մադրիդի «Ռեալը»։ Հանդիպումը կմեկնարկի ուղիղ կեսգիշերին։ Մադրիդյան թիմի մեկնարկային կազմը («Մանչեսթեր Սիթիի» կազմն՝ ավելի ուշ)․
Հիշեցնենք, որ լիգայի փուլում առաջին 8 տեղերը զբաղեցրած թիմերը դուրս են եկել մրցաշարի 1/8 եզրափակիչ։ 9-ից 24-րդ տեղերը զբաղեցրած թիմերը լրացուցիչ փլեյ-օֆֆում կպայքարեն մյուս 8 ուղեգրերի համար։