ՊՍԺ-ի վինգեր Բրեդլի Բարկոլան կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում»: Այս տեղեկությունը հայտնում է El Nacional-ը։
Հաղորդվում է, որ կատալոնացիները հետաքրքրություն են ցուցաբերում 22-ամյա ֆրանսիացու նկատմամբ:
Աղբյուրի համաձայն՝ Բարսելոնան դիտարկում է ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու տարբերակով վարձակալելու հնարավորությունը։
Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին ՊՍԺ-ի կազմում խաղադաշտ է դուրս եկել 33 հանդիպման՝ դառնալով 15 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Բարկոլայի պայմանագիրը փարիզցիների հետ նախատեսված է մինչև 2028 թվականը: