Կատալոնական «Բարսելոնան» որոշել է հարձակման գիծն ուժեղացնելու առաջնահերթ տարբերակը։
Այս մասին հաղորդում է Todofichajes-ը։
Ըստ աղբյուրի՝ կատալոնացիները հետաքրքրված են կանադացի հարձակվող Ջոնաթան Դեյվիդով, ով հանդես է գալիս Ֆրանսիայի առաջնությունում՝ «Լիլում»։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 45 մլն եվրո, իսկ նրա աշխատանքային պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի վերջը, այսինքն՝ նոր ակումբին նա կարող է միանալ անվճար։