Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» 45-ամյա մարզիչ Անատոլի Տիմոշչուկը փոխարինման է մտել Երևանի «Փյունիկի» հետ ընկերական խաղում, որում Ռուսաստանի չեմպիոնը 2:0 հաշվով հաղթանակ է տարել: Այս մասին հայտնում է «Զենիթի» պաշտոնական կայքը:
Տիմոշչուկը խաղադաշտ է դուրս եկել 74-րդ րոպեին՝ փոխարինելով Յուրի Գորշկովին։ «Զենիթի» մարզիչը չի կարողացել աչքի ընկնել արդյունավետ գործողություններով:
Ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում թիմի պաշտպան Դմիտրի Չիստյակովը մեկնաբանել է մարզչի հետ խաղադաշտում հանդես գալը:
«Սկզբունքորեն նորմալ էր։ Անատոլի Ալեքսանդրովիչը միշտ հիանալի մարզավիճակում է, միշտ պատրաստ։ Այս կարգի խաղացողն ու մարզիչը նույնիսկ 46 տարեկանում չի փչացնի պատկերը: Այսօր նա դուրս եկավ խաղադաշտ ու օգնեց»,- ասել է ֆուտբոլիստը: