Երևանի «Փյունիկն» ԱՄԷ-ի ուսումնամարզական հավաքի շրջանակում այսօր վերջին խաղն է անցկացրել՝ մրցելով Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ, սակայն զիջել է մրցակցին 0:2 հաշվով:
Հանդիպման հաշիվը 38-րդ րոպեին բացել է «Զենիթի» կիսապաշտպան Ալեքսանդր Երոխինը: 86-րդ րոպեին հարձակվող Ալեքսանդր Սոբոլևը ձևակերպել է հանդիպման վերջնահաշիվը:
ՀՊԼ ընթացիկ առաջնությունում Եղիշե Մելիքյանի թիմը անցկացրած 17 խաղից հետո 37 միավորով գտնվում է երրորդ տեղում: