«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի եղբայր Դավիդ Զախարյանը կիսվել է այս մրցաշրջանում հայազգի ֆուտբոլիստի՝ իսպանական թիմում խաղաժամանակի և մարզավիճակի մասին իր մտքերով։
«Շատերը գրում են, որ պետք է վարձավճարով տեղափոխվել մեկ այլ թիմ։ Սա «ելք» չեմ համարում։ Ճիշտ կլինի անել ամեն ինչ՝ «Սոսյեդադում» քո նպատակին հասնելու համար, դժվար կլինի, իհարկե։ Իսկ ո՞վ էր ասել, որ հեշտ է լինելու: Մրցակցությունն այսպիսի բան է։
Վնասվածքից հետո անցկացրած խաղում ստացած 20 րոպեներին նա շատ լավ տեսք ուներ, ոչ մի առումով չէր զիջում Մարինին կամ Օլասագաստիին: Օբյեկտիվորեն, նա կարող էր գոլային պահ ստեղծել, եթե գնդակը մի փոքր ավելի թույլ փոխանցեր Օսկարին։
Հետևաբար, վարձակալությունը տարբերակ չէ։ Համբերություն, համբերություն, լավ էմոցիոնալ ֆոն, լավ հոգեբանություն, աշխատասիրություն, համբերություն, համբերություն: Սրանք Արսենին կտանեն հաջողության։ Ես գիտեմ դա»,- գրել է Դավիդ Զախարյանը Telegram-ի իր ալիքում:
Ընթացիկ մրցաշրջանում Արսենն, ընդհանուր առմամբ, մեկ հանդիպման է մասնակցել՝ 2025 թվականին փետրվարի 2-ին փոխարինման դուրս գալով. նա խաղադաշտում անցկացրել է 12 րոպե և աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։ 2023/2024 մրցաշրջանում կիսապաշտպանը բասկերի կազմում 40 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում, խփել մեկ գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։ Նախկինում Զախարյանը հանդես է եկել Մոսկվայի «Դինամոյում»։