«Բարսելոնայի» վինգեր Անսու Ֆատին մտադիր է կարիերան շարունակել կատալոնական թիմում։
Ինչպես հաղորդում է Cadena Ser-ը, Ֆատին վերջնականապես մերժել է Թուրքիայի առաջնություն տեղափոխվելու տարբերակը. ֆուտբոլիստն ամեն ջանք գործադրում է «բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկին համոզելու համար։
Նշվում է, որ ֆուտբոլիստը թիմային պարապմունքներից հետո մնում է անհատական մարզվելու համար: Նա մարզվում է հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու հետ, որն օգնում է իր թիմակցին արագ մարզավիճակ հավաքել և շարք վերադառնալ:
Հիշեցնենք, որ Անսու Ֆատին «Բարսելոնայի» հիմնական կազմում հանդես է գալիս 2020 թվականի սեպտեմբերի վերջից։ Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է ութ հանդիպման, որոնցում ոչ մի գոլ չի խփել։ Ֆատիի պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։ Transfermarkt պորտալի համաձայն՝ հարձակվողի արժեքը կազմում է 10 մլն եվրո: