Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին զայրացել է «Ատլետիկոյի» դեմ խաղում (1:1) իր որոշ խաղացողների պահվածքից, հայտնում է Footmercato-ն։
«Հանդերձարանում իտալացի մասնագետը պայթել է զայրույթից, որի թիրախում էին չորս խաղացողներ՝ Կիլիան Մբապեն, Ջուդ Բելինգհեմը, Վինիսիուս Ժունիորը և Ռոդրիգոն, որոնց Մադրիդում ֆանտաստիկ քառյակ են անվանում», — պնդում է աղբյուրը։
Անչելոտին դժգոհ է, որ այս խաղացողները «Ռեալի» գրոհների ժամանակ կենտրոնացած էին իրենց անհատական գործողությունների վրա և հաճախ անտեսում էին իրենց թիմակիցներին, ովքեր ավելի շահեկան դիրքերում էին։
Բացի այդ, մարզիչը դժգոհ է մնացել պաշտպանողական խաղից. հարձակվող խաղացողները կա՛մ ընդհանրապես չէին վերադառնում պաշտպանություն, կա՛մ դա անում էին շատ դանդաղ:
Հաղորդվում է նաև, որ Կառլոն թիմից պահանջում է արձագանքել իր խոսքերին և կատարելագործվել հաջորդ հանդիպումներում, հակառակ դեպքում փոփոխություններ կկատարի մեկնարկային կազմում։
Այսօր՝ փետրվարի 11-ին, Երևանի ժամանակով 00:00-ին «Ռեալը» Չեմպիոնների լիգայի շրջանակում կխաղա «Մանչեսթեր Սիթիի» հետ: