«Մարսելի» գլխավոր մարզիչ Ռոբերտո դե Զերբին խոսել է իր թիմի մասին: Իտալացի մասնագետի խոսքով՝ ինքը ակնկալում է թիմին չեմպիոնություն տանել։
«Եթե դու չունես քեզ համար ավելի բարձր նպատակներ դնելու հավակնություն, դա կարող է հիասթափեցնող և նույնիսկ նվաստացուցիչ լինել:
Ակնհայտ է, որ այս նպատակներին կարող ես չհասնել, և դա նորմալ է: Բայց եթե ուզում ես լինել այս ակումբի մի մասը, պետք է հավակնոտ լինես և տարված լինես առաջ նայելով:
Ես այստեղ չեմ, որպեսզի երկրորդ տեղը զբաղեցնեմ»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Դե Զերբին։