«Չելսիի» հարձակվող Ժոաո Ֆելիքսը մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձավճարով կանցկացնի իտալական «Միլանում»։
«Միլանի» ավագ խորհրդական Զլատան Իբրահիմովիչի խոսքերով, «Չելսիի» հետ համաձայնության հասնելու համար հինգ րոպե է պահանջվել։
«Ընդամենը 5 րոպե պահանջվեց «Չելսիի» հետ Ֆելիքսի վարձավճարի շուրջ համաձայնեցնելու համար։
Կոնսեյսաոն ցանկանում էր ձեռք բերել Ժոաոյին, մենք խոսեցինք և որոշեցինք նրան վստահել մեր նախագիծը։ Սրանք շատ արագ բանակցություններ էին», — Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն։