Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը փոխանակում է կատարել երկրպագուի հետ։
«Խետաֆեին» հաղթելուց հետո, ֆուտբոլիստը տրիբունաներում նկատեց հանրահայտ ստրիմերներից մեկին, ով նրան առաջարկեց երկու տուփ Պոկեմոնների քարտեր՝ իր մարզաշապիկի դիմաց: Նշված քարտերը շատ դժվար է գտնել, ուստի հարձակվողը, ով Պոկեմոնների քարտերի մեծ հավաքածու ունի, համաձայնելու խնդիր չուներ: