«Բարսելոնան» լրջորեն հետաքրքրված է «Լիվերպուլի» կոլումբացի հարձակվող Լուիս Դիասի ծառայություններով, այս մասին հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ կատալոնացիները 28-ամյա ֆուտբոլիստի հետ կփորձեն պայմանագիր կնքել ընթացիկ մրցաշրջանի ավարտին։ «Լիվերպուլն» իր հերթին պատրաստ է դիտարկել կոլումբիացուն վաճառելու տարբերակը։
Դիասի տրանսֆերային արժեքը գնահատվում է 85 միլիոն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում Լուչոն մերսիսայդցիների կազմում մասնակցել է 33 հանդիպման՝ դառնալով 12 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Նրա գործող պայմանագրի ժամկետը «կարմիրների» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը: