Իռլանդացի 56 կգ քաշային բռնցքամարտիկ Ջոն Կունին մահացել է 28 տարեկանում՝ Նաթան Հաուելսի հետ անցած շաբաթավերջին մենամարտի ժամանակ ստացած վնասվածքներից հետո, հայտնում է Daily Mail-ը։
Մենամարտի 9-րդ ռաունդում Կունին գլխուղեղի վնասվածք էր ստացել, որն առաջացրել էր ներգանգային արյունազեղում։ Մարզիկին առաջին օգնություն են ցուցաբերել դեպքի վայրում, ապա տեղափոխել Բելֆաստի Royal Victoria Hall հիվանդանոց։ Սակայն մեկ շաբաթ իռլանդացու կյանքի համար պայքարելուց հետո բժիշկները հայտարարեցին նրա մահվան մասին։
Ընդհանուր առմամբ բռանցքամարտիկը տարել էր 11 հաղթանակ և մեկ պարտություն, որը ճակատագրական եղավ։