«Բարսելոնայի» հոլանդացի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդ դե Բուրը խոսել է «կապտանռնագույնների» իսպանացի կիսապաշտպան Պեդրիի մասին։
«Չես կարող չսիրել Պեդրիին, նույնիսկ եթե «Բարսելոնայի» երկրպագու չես։ Ֆուտբոլն ավելի ֆիզիկական է դարձել, բայց այս տեսակի խաղացողների համար միշտ տեղ կգտնվի»,- դե Բուրի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը,
Հիշեցնենք, որ Ռոնալդ դե Բուրը 1999-ից 2001 թվականներին հանդես է եկել կատալոնական ակումբի կազմում։
Ընթացիկ մրցաշրջանում Պեդրին «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 35 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։