«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան խոսել է պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիքսի ՝ «Միլան» վարձավճարով տեղափոխությն մասին՝ Անգլիայի գավաթի խաղարկությունից դուրս մնալուց հետո, մեծ թվով վնասվածքներ ունեցող խաղացողների ֆոնին:
«Չեմ կարծում, որ մենք կարոտում ենք Ժոաուին։ Նա երջանիկ է «Միլանում», և մենք ուրախ ենք դրա համար: Տրանսֆերային պատուհանի վերջում երկու վնասվածքը շատ դժվար է. երբեմն կարծում եմ, որ պետք է մի քանի խաղ խաղալ առանց որոշակի խաղացողների, որպեսզի հասկանանք նրանց կարևորությունը»,- Մարեսկայի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
«Ազնվականները» Անգլիայի գավաթի խաղարկության չորրորդ շրջանում հյուրընկալվելիս 1։2 հաշվով զիջեցին «Բրայթոնին»։
Հիշեցնենք, որ փետրվարի 4-ին հայտնի դարձավ, որ Ժոաու Ֆելիքսը վարձավճարով տեղափոխվել է «Միլան»։ Պորտուգալացի ֆուտբոլիստը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը վարձավճարով հանդես կգա իտալական ակումբում։