«Մանչեսթեր Սիթին» լրջորեն հետաքրքրված է «Լայպցիգի» հոլանդացի կիսապաշտպան Չավի Սիմոնսի ծառայություններով։
Աղբյուրի համաձայն՝ «քաղաքայինները» դիտարկում են 21-ամյա կիսապաշտպանի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը 2025 թվականի ամռանը։ «Մանչեսթեր Սիթին» Սիմոնսին տեսնում է որպես Կևին Դե Բրույնեի փոխարինող: Խաղացողի տեղափոխությամբ անձամբ հետաքրքրված է անգլիական գրանդի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան։
Նշվում է, որ գերմանական ակումբը դեմ չէ իր կիսապաշտպանից բաժանվելուն, եթե նրա դիմաց ստան առնվազն 100 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Սիմոսնը «Լայպցիգի» կազմում մասնակցել է 19 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո: