Այսօր՝ փետրվարի 9-ին, Բիրմինգհեմի «Ասթոն Վիլան» հաղթել է Լոնդոնի «Տոտենհեմին» և 2015 թվականից ի վեր առաջին անգամ դուրս եկել Անգլիայի գավաթի 1/8 եզրափակիչ:
2014/2015 մրցաշրջանում «Ասթոն Վիլան» 2-1 հաշվով հաղթել էր «Բորնմութին» և դուրս եկել Անգլիայի գավաթի 1/8 եզրափակիչ, որտեղ նրանք հանդիպել էին «Լեսթեր Սիթիին»։ Այդ մրցաշարում բիրմինգհեմյան թիմը դուրս է եկել եզրափակիչ, որտեղ 0։4 հաշվով պարտվել է Լոնդոնի «Արսենալին»։
Անգլիայի գավաթի 2023/2024 մրցաշրջանի հաղթողը «Մանչեսթեր Յունայթեդն» է, որը նախորդ տարվա եզրափակչում 2:1 հաշվով հաղթել է «Մանչեսթեր Սիթիին»: