Իսպանիայի Պրիմերայի 2024/2025 մրցաշրջանի 23-րդ տուրում «Ռեալ Սոսյեդադը» սեփական հարկի տակ ընդունել է «Էսպանյոլին» և 2-1 հաշվով հաղթանակ է տարել:
Հանդիպման հաշիվն առաջին իսկ րոպեին բացել է «Ռեալ Սոսյեդադի» հարձակվող Շերալդո Բեքերը: «Էսպանյոլի» պատասխան գնդակը 51-րդ րոպեին խփել է հարձակվող Խավիեր Պուադոն՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը։ Տանտերերի հաղթական գոլը 84-րդ րոպեին խփել է կիսապաշտպան Բրայս Մենդեսը՝ 2:1։
«Ռեալ Սոսյեդադի» հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանը հայտավորված է եղել այս խաղին, սակայն այդպես էլ խաղաժամանակ չի ստացե:
Անցկացրած 23 խաղից հետո «Ռեալ Սոսյեդադը» Լա լիգայի մրցաշարային աղյուսակի 7-րդ տեղում է՝ 31 միավորով։ Նույնքան խաղից հետո «Էսպանյոլը» 23 միավորով 16-րդ տեղում է։