Այսօր՝ փետրվարի 9-ին, կկայանա Իսպանիայի Լա Լիգայի 2024/2025 մրցաշրջանի 23-րդ տուրի հանդիպումը, որում կմրցեն «Սևիլիան» և կատալոնական «Բարսելոնան»։ Խաղը կկայանա Սևիլիայի Ռամոն Սանչես Պիսխուան մարզադաշտում։
Խաղը կմեկնարկի ուղիղ կեսգիշերին, իսկ թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմերով՝
«Սևիլիա». Նայլանդ, Սանչես, Բադե, Սալաս, Պեդրոսա, Սոու, Գուդելյ, Նիգես, Լուկեբակիո, Ռոմերո, Վարգաս:
«Բարսելոնա». Շչեսնի, Կունդե, Արաուխո, Մարտինես, Բալդե, Գավի, դե Յոնգ, Պեդրի, Յամալ, Լևանդովսկի, Ռաֆինյա:
Թիմերը վերջին անգամ հանդիպել են Իսպանիայի 2024/2025 թթ. առաջնության 10-րդ տուրում։ Այդ ժամանակ «Բարսելոնան» 5:1 հաշվով հաղթանակ է տարել:
Անցկացրած 22 խաղից հետո «Բարսելոնան» Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում է՝ 45 միավորով։ «Սևիլիան» նույնքան խաղից հետո 28 միավորով 13-րդ տեղում է։
Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը գլխավորում է Մադրիդի «Ռեալը», որը 23 խաղից հետո ունի 50 միավոր։